Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, դասակարգումը։

Կենդանի օրգանիզմների բազմազանությունը մեծ է կենսոլորում։ Ներկայումս հայտնի են բույսերի և կենդանիների ավելի քան 2,5 միլիոն տեսակ։ Կենդանական աշխարհը շատ ավելի բազմազան է, քան բուսականը։ Ներկայումս հայտնի են բույսերի 500.000 տեսակ, մինչ դեռ կենդանիները 4 անգամ գերազանցում է բուսատեսակների թվաքանակը։ Կենդանի օրգանիզմների դասակարգմամբ զբաղվում է կարգաբանությունը։ Շատ գիտնականներ փորձել են դասակարգել կենդանիները և բույսերը։ Առավել հաջող դասակարգում տվել է շվեդ հայտնի գիտնական Կարլ Լինեյը։ Լինեյը, որպես դասակարգման հիմնական միավոր ընտրել է տեսակը։ Այն համարվում է ամենափոքր միավորը։ Տեսակը համախմբվեց ցեղերի մեջ, ցեղերը ընտանիքների, ընտանիքը կարգերի, կարգերը դասերի, իսկ դասերը բաժանվեց երկու մասի տիպերի (կենդանիներ) և բաժիններ (բույս)։ Կենդանիների և բույսերի յուրաքանչյուր տեսակին Լինեյը տվեց անվանում կազմված լատիներեն երկու բառից։ Առաջին բառը ներկայացնում է օրգանիզմի պատկանելությունը որոշակի ցեղի, իսկ երկրորդը որոշակի տեսակի։ Օրինակ` մողեսճարպիկ։ Առաջին բառը ներկայացնում է ցեղի անունը, իսկ երկրորդ բառը տեսակը։


Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы